Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Շատ կարևոր մի բան փչացել է հայ հանրության ներքին մեխանիզմում

Շատ կարևոր մի բան փչացել է հայ հանրության ներքին մեխանիզմում
15.01.2021 | 17:21

Այս ՎԵՐՋԱՑԱԾ ՍՈՒԲՅԵԿՏԻ որևէ գրառում ո՛չ կարդալու եմ այլևս, ո՛չ էլ բանականության դիրքերից փորձեմ վերլուծել: Սա հիմա «Խաթաբալադայի» հայտնի հերոսի պես մի բան պիտի ասեր միայն. «Կարող ա՞ մեռել եմ, բայց չեք ասում, որ տրամադրությունս չընկնի»: Ոչ ինքն է ասում, ոչ էլ գլխի գցողները, որ պարտավո՛ր էին ասել: Իսկ ես իմ ասելիքն ուղղում եմ հենց էդ ՉԱՍՈՂՆԵՐԻՆ, որ արալեզների պես գփել են (քյավառցի տատուս բառն է) էս ՄԵՌԵԼԻ վրա ու կենդանացնելու հուսահատ ճիգեր են անում: Ի դեպ, ինձ համար որևէ նշանակություն չունի՝ դարձի եկա՞ծ արալեզներ են նրանք, թե՞ անհուսալիորեն կռապաշտ արալեզներ, որովհետև նպատակը, ի վերջո, մեկն է՝ «հարեաւ ի մեռելոց» անել սրան: Անձամբ ինձ համար այս «դարձի եկածներն» ու «անհուսալիները», թող կոպիտ հնչի, նույն զոմբիներն են, որովհետև այդ նրանք առաջինը գոռացին. «Դու՛ ես փրկիչը»: Ավելի քան համոզված եմ՝ եթե այսօր Ռուսական կայսրության թագը պաչելու համար Մոսկվա բերման ենթարկված «փրկչին» դաբրո տան ու ասեն՝ գնա ու շարունակիր «փրկել» Հայաստանը (ի՞նչ իմանաս, սատանի աշխարհ է, պակաս սատանաներ էլ Կրեմլում չեն նստած), բոլոր «դարձի եկածները» հետողորմյա են լինելու և նորից խառնվեն «անհուսալիներին»՝ այս անգամ՝ անդարձ:


Ասելիքս այն է, որ շատ կարևոր մի բան փչացել է հայ հանրության ներքին մեխանիզմում, և մեր այսօրվա թշվառ վիճակը դրա՛ վկայությունն է: ՈՒ ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ էդ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԸ հանրությանը ժողովուրդ պահող ամենակարևոր «օրգանը» լինի, ինչը, ցավոք, ենթակա չէ փոխպատվաստման:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 82695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ